Սպանված քուրդ կանանց դիակները տեղափոխվել են Թուրքիա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 17, 2013 14:48

Փարիզում սպանված Քրդական բանվորական կուսակցության հիմնադիրներից Սաքինե Ջանսըզի, Քրդական ազգային կոնգրեսի` Փարիզի ներկայացուցիչ Ֆիդան Դողանի և երիտասարդական շարժման անդամ Լեյլա Սոյլեմեզի դիակները փոխադրող ինքնաթիռը հունվարի 16-ին ժամանել է Աթաթուրքի օդանավակայան:

Դիմավորման արարողության մասնակցելու համար հազարավոր մարդիկ գնացել են օդանավակայան, հաղորդում է թուրքական “Evrensel” թերթը:

Սաքինե Ջանսըզի հայրը, դիմելով հազարավոր մարդկանց, ասել է. “Ձեզ այստեղ տեսնելով`ապացուցեցիք, որ Սաքինեն չի մահացել: Դուք բոլորդ իմ զավակներն եք: Նրա պայքարը դուք եք շարունակելու”:

Քուրդ կանանց մարմինները այնուհետև տեղափոխել են Դիարբեքիր: Այսօր`հունվարի 17-ին, նրանք հողին են հանձնվելու:

Դիտվել է 650 անգամ:
Print Friendly

Leave a Reply