Փոխվարչապետի մոտ տեղի ունեցավ երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդակցութուն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 17, 2013 14:38

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր տեղի ունեցավ երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ:

Քննարկվեցին երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին, ինչպես նաեւ միջազգային համագործակցությանն առնչվող հարցեր: Մասնավորապես նշվեց այն կառույցների եւ կազմակերպությունների հետ սերտ աշխատանքը, որոնք այդ հարցերի վերաբերյալ համապատասխան զեկույցներ են պատրաստում եւ հրապարակում:

Փոխվարչապետը տեղեկացրեց, որ այդ ոլորտում առկա խնդիրների բացահայտման եւ դրանց լուծման հարցերը լինելու են Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նիստի օրակարգում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ այդ խնդիրները կքննարկվեն նաեւ Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովում:

Հասարակայնության հետ կապերի բաժին

Դիտվել է 708 անգամ:
Print Friendly

Leave a Reply