“Ալ Քաիդան” Ֆրանսիայի իշխանություններին վերջնագիր է ներկայացրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 17, 2013 14:20

Ալժիրի գազի հանքավայրը գրաված գրոհայինները Ֆրանսիայի կառավարությանը պահանջներ են ներկայացրել:

Հունվարի 16-ին 20-ից ավելի ահաբեկիչներ հարձակվել են հանքավայրի աշխատողներին  օդանավակայան տեղափոխող ավտոբուսի վրա: Հարձակման ընթացքւմ նրանք սպանել են երկուսին, այդ թվում` Մեծ Բրիտանիայի մի քաղաքացու:

Հարձակման  ու պատանդ վերցնելու պատասխանատվությունն իր վրա է վերցրել “Ալ Մուլաթամին” ահաբեկչական խմբավորումը, որը կապված է “Իսլամական Մահրիբի Ալ Քաիդայի” հետ (այն գլխավորում է  Աֆղանստանում պատրաստություն անցած “Ալ Քաիդայի” վետերան Մախտար Բիլմուխտարը):

“Ալ Մուլաթամինը” Ֆրանսիայից պահանջել է անմիջապես դադարեցնել Մալիում իսլամական ծայրահեղականների դեմ  իրակացվող ռազմական օպերացիան: Նրանք վստահեցնում են, որ պատանդ են վերցրել ավելի քան 40 “խաչակրի”:

Նրանք ասում են, որ պատանդները նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկին դաս կլինեն, որը Ֆրանսիայի հետ համագործակցելով, վիրավորել էր շահիդների պատիվը: Ահաբեկիչները  սուր քննադատության են ենթարկել Ֆրանսիայի կարիքների համար Ալժիրի օդային տարածքը տրամադրելու որոշումը ու սպառնացել ահաբեկչություններով:

Դիտվել է 1154 անգամ:
Print Friendly

Leave a Reply