Մրգավան գյուղի գերեզմանոցին կից արտեզյան ջրերի մոտ հրթիռներ էին դրված

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 17, 2013 14:10

Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված օպերատիվ բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 16-ին տեղեկություններ ստացվեցին, որ Մրգավան գյուղի գերեզմանոցին կից արտեզյան ջրերի մոտ հրթիռներ են դրված:
Շտապ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերեց 4 հատ` 68 սմ երկարությամբ և մեկ` 28 սմ երկարությամբ հրթիռի նմանվող ականներ:
Հայտնաբերվածը վնասազերծման և տեղափոխելու նպատակով հանձնվեց ԱԻՆ Արարատի մարզի փրկարար ծառայության աշխատակիցներին:
Զինամթերքը կամավոր հանձնողի ինքնությունը ճշտվել է:
Կատարվում է քննություն:
Հերթական անգամ զգուշացնում ենք` ապօրինի զենք-զինամթեք ունեցողներին` Ձեր և ձեր ընտանիքի անդամների անվտանգությունից ելնելով` ինքնակամ հանձնեք վտանգավոր պահուստը: Այդ դեպքում ոչ միայն կազատվեք քրեական պատասխանատվությունից, այլև զերծ կմնաք ողբերգական պատահարներից:

Դիտվել է 732 անգամ:
Print Friendly

Leave a Reply