Արձանը գլխատողը հայտնաբերվել է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 17, 2013 14:05

Հունվարի 15-ին համացանցում տեղակայվել է «Իջևանում հերթական քանդակ է գլխատվել» վերնագրով հրապարակումը, ըստ որի՝ վնասվել է խորհրդային տարիներին զբոսայգում տեղադրված քանդակներից մեկը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ ոստիկանության Իջևանի բաժին բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Մարտուն Ղ.-ն (հաշվառված է որպես հոգեկան հիվանդ):
Պարզվել է, որ նա է քարով կոտրել արձանը:
Ոստիկանության Իջևանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Դիտվել է 884 անգամ:
Print Friendly

Leave a Reply