Հարավային Կորեայում վթարի հետևանքով անջատվել է միջուկային ռեակտորը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 17, 2013 14:02

Այսօր Հարավային Կորեայում տեղի ժամանակով 11:15-ին “Ուլջին” ատոմակայանում  անսարքության պատճառով անջատվել է ռեակտորներից մեկը:

Հիմա տեղում հետաքննում են անսարքության պատճառները: Օպերատոր ընկերությունը հայտնել է, որ ռադիացիայի վտանգ չկա: Սա արդեն երկրորդ վթարն է վերջին տարիներին:

“Ուլջին-1”-ը ջրա-ջրածնային ռեակտոր է  950 մգՎտ  հզորությամբ: Այն գործարկվել է 1988-ի սեպտեմբերին: Ընդհանուր առմամբ, Հարավային Կորեայում 23 միջուկային ռեակտոր է գործում, որոնք ապահովում են երկրի էլեկտրաէներգիայի 30%-ը:

Դիտվել է 1352 անգամ:
Print Friendly

Leave a Reply