Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 75-րդն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 17, 2013 13:43

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի հրապարակած ազգային հավաքականների դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 75-րդ տեղում է:

Լավագույն 10 հավաքականների շարքում էական փոփոխություններ չկան։ Առաջատարն աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականն է: Ապա հաջորդում են Գերմանիայի, Արգենտինայի ներկայացուցիչները:

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի հետ հետ միասին նույն խմբում ընդգրկված Իտալիայի հավաքականը  4-րդ տեղում է: Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի, Մալթայի ներկայացուցիչները համապատասխանաբար 23-րդ, 29-րդ,  50-րդ, 146-րդ հորիզոնականներում են:

Դիտվել է 709 անգամ:
Print Friendly

Leave a Reply