Առաջին պաշտոնական զեկույցը`քուրդ կանանց սպանության վերաբերյալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 17, 2013 13:23

Փարիզում  քուրդ կանանց սպանության վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել, հաղորդում է թուրքական “T24” թերթը:

Ֆրանսիական ոստիկանության հետաքննության արդյունքների համաձայն` սպանությունները տեղի են ունեցել մոտ 60 վայրկյանի ընթացքում: Հանցագործները անմիջապես հեռացել են դեպքի վայրից: Սպանության ընթացքում կիրառվել է երեք տարբեր զենք: Քուրդ կանանց սպանել են 3 տարբեր մարդիկ:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գտնվող Քրդական տեղեկատվական կենտրոնում հունվարի 9-ին զինված հարձակման արդյունքում սպանվել են Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) հիմնադիր Սաքինե Ջանսըզը և Քրդստանի ազգային կոնգրեսի (KNK) ներկայացուցիչներ Ֆիդան Դողանը և Լեյլա Սոյլեմեզը:

Դիտվել է 659 անգամ:
Print Friendly

Leave a Reply