Հայաստանի ֆուտզալի հավաքականը ժամանել է Մակեդոնիա

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 17, 2013 13:23

Հայաստանի ֆուտզալի  հավաքականը շարունակում է նախապատրաստվել հունվարի 22-ին Բուլղարիայում մեկնարկելիք Եվրոպայի ֆուտզալի առաջնության ընտրական փուլի մրցաշարին: Մեր թիմը ժամանել է Մակեդոնիա, որտեղ կանցկացնի երկու ընկերական հանդիպում Մակեդոնիայի ֆուտզալի  ընտրանու հետ:
Խաղերը կկայանան հունվարի 17-ին և 18-ին:
Հունվարի 21-ին Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը կմեկնի Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաք, որտեղ կանցկացվեն Եվրոպայի ֆուտզալի առաջնության ընտրական փուլի D խմբի հանդիպումները: Մեր թիմի մրցակիցները կլինեն Բուլղարիայի, Հունաստանի և Ուելսի հավաքականները:

Հունվարի 23-ին Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը մեկնարկային հանդիպումը կանցկացնի Բուլղարիայի հետ, մեկ օր անց կմրցի Հունաստանի թիմի հետ և հունվարի 26-ին կհանդիպի Ուելսի հավաքականի հետ: Եվրոպայի առաջնության հաջորդ՝ գլխավոր փուլ կանցնեն միայն խմբերում առաջին տեղերը զբաղեցրած թիմերը:

Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը թիմ է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին՝

Դարպասապահներ

Էռնեստ Ակոպով
Վահե Պետրոսյան

Պաշտպաններ

Արմեն Բաբայան
Սարո Գալստյան
Արմեն Գյուլամբարյան
Գրիգոր Կապուկրանյան
Վլադիմիր Մխիթարյան
Արման Սահակյան
Հակոբ Ուզունյան

Հարձակվողներ

Արմեն Դանիելյան
Արմեն Ղազարյան
Էդգար Կիրակոսյան
Սարո Մարդանյան
Արթուր Սարգսյան
Խորեն Զարգարյան

Դիտվել է 687 անգամ:
Print Friendly

Leave a Reply