Վեց մեքենա դուրս են բերվել ձնաբքից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 17, 2013 12:56

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է.
Հունվարի 17-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, միջպետական նշանակության Մ-3 Տաշիր-Գոգավան- Վրաստանի սահման 180-183 կմ-ում 6 մեքենաներ մնացել են բքի մեջ: Նրանց օգնության մեկնած ճանապարհը սպասարկող “Տաշիր” ՃՇՇ ՓԲԸ-ի ուժերով մեքենաները դուրս են բերվել բքի հատվածից: Տուժածներ չկան:
Բուքը դեռ շարունակվում է, ճանապարհը դժվարանցանելի է, սակայն ճանապարհի մաքրման, աղով եւ ավազով մշակման աշխատանքները շարունակվում են:

Դիտվել է 822 անգամ:
Print Friendly

Leave a Reply