Մայքլ Ռոսս. Ադրբեջանում վիճակն ավելի վատ է, քան նավթով հարուստ այլ երկրներում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 17, 2013 12:37

Ամերիկացի գրող, “Նավթային անեծք`որպես ժողովուրդների զարգացման եղանակ” գրքի հեղինակ պրոֆեսոր Մայքլ Լ. Ռոսսը Վաշրնգտոնում “Turan” գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ իր անհանգստություն է հայտնել Ադրբեջանում տեղի ուենալիք նախագահական ընտրություններից հետո հավանական տնտեսական հետևանքների վերաբերյալ:

“Ես հուսով եմ, որ Ադրբեջանում նախընտրական քարոզչությունը կանցնի երկրի ապագայի և նավթի հետագա օգտագործման վերաբերյալ կառուցողական քարոզչության ուղղությամբ”,- ասել է Կալիֆորնիայի համալսարանի քաղաքական գիտությունների պրոֆեսոր Մայքլ Ռոսսը:

Անդրադառնալով Ադրբեջանի տնտեսական վիճակին` Ռոսսը նշել է, որ տնտեսությունը մեծապես կախված է նավթային եկամուտներից, որոնք 2016թ.-ից սկսելու են նվազել:

Ընդգծելով, որ նավթի պաշարներ ունեցող երկրները, որպես կանոն, ունեն փակ կառավարություն, որպեսզի թաքցնեն կաշառակերությունը, հավելել է. “Ադրբեջանում վիճակն ավելի վատ է, քան նավթով հարուստ այլ երկրներում: Բացի նրանից, որ բացակայում է կենտրոնական կառավարության բյուջեում թափանցիկությունը, շատ գումարներ ծախսվում են SOCAR-ի(Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ֆոնդ`ԱՀՊՆՖ) միջոցով, որն առավել անթափանցիկ է”:

Նշենք, որ ԱՀՊՆՖ-ն վերջերս ձեռք է բերել Մոսկվայի Պուշկինի փողոցում գտնվող “Галерея Актер” առևտրագրասենյակային կենտրոնը: Գործարքի արժեքը կազմել է 133 մլն դոլար: Նավթային ֆոնդը մինչ այդ գնել էր անշարժ գույք Լոնդոնում և Փարիզում:

Դիտվել է 862 անգամ:
Print Friendly

Leave a Reply