Փրկարարները դուրս են բերել ձորն ընկած մեքենաները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 17, 2013 11:19

Հունվարի 16-ին,  ժամը 18.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում` «Հիսունամյակ» հուշարձանի մոտակայքում, մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կախվել մոտակա ձորակը. վարորդին մեքենայից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարար ջոկատը, մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Նուշ» տաքսի ծառայությանը պատկանող «BYD» մակնիշի Լ 3616 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Հ. Ոսկանյան) դուրս է եկել երթևեկելի մասից և կախվել: Փրկարարները  ավտոմեքենայից անվնաս դուրս են բերել  վարորդին: Հրշեջ – փրկարարները, հատուկ տեխնիկայի օգնությամբ, մեքենան դուրս են բերել երթևեկելի հատված: Տուժածներ չկան:

Հունվարի 16-ին,  ժամը 19.01-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարա-Բյուրական ավտոճանապարհի 15-րդ կմ–ում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 34 RL 470 պ/հ ավտոմեքենան (վարորդ`  Հ. Բալոյան) դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը: Հրշեջ – փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան: Տուժածներ չկան:

 

 

 

Դիտվել է 687 անգամ:
Print Friendly

Leave a Reply