ՊՆ մեքենան ընկել է ձորը, վարորդը մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 17, 2013 11:12

Հունվարի 16-ին,  ժամը 15.37-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան – Եղեգնաձոր ավտոճանապարհի 114-րդ կմ-ում (Արփի գյուղի մոտ) տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում ՀՀ ՊՆ «Ուրալ» մակնիշի 3016 Տ պ/հ բենզատարը դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել հարակից ձորը (մոտ 50 մ խորությամբ), կա վառելիքի արտահոսք:

Պատահարի հետևանքով ավտոմեքենայի վարորդ` 1969 թ. ծնված Ա. Գևորգյանը տեղում մահացել է, իսկ ավտոմեքենայի ավագ`  1962 թ. ծնված Հ. Ստեփանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով  տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

Փրկարարներն ավտոկռունկի օգնությամբ դուրս են բերել մեքենան:

Դիտվել է 785 անգամ:
Print Friendly

Leave a Reply