Արագածի, Ապարանի, Դիլիջանի, Գորիսի ճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 17, 2013 11:08

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է.
Հունվարի 17-ին՝  ժամը 10.00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության  միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։
Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է։

Արագածի, Ապարանի, Դիլիջանի, Գորիսի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Դիտվել է 718 անգամ:
Print Friendly

Leave a Reply