Գվատեմալայի մայրաքաղաքում հետաքննում են աղջիկների ու կանանց սպանությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 17, 2013 11:00

Գվատեմալայի ոստիկանությունը զբաղվում է 4 կանանց ու աղջիկների սպանության հետաքննությամբ:

Անցած գիշեր Գվատեմալայի մայրաքաղաքում հայտնաբերել են 4 կանանց ու աղջիկների խեղդամահ արված մարմինները: Բոլորը նույն թաղամասից են: Հայտնում են, որ 2 աղջիկները` 6 և 12 տարեկան, եղել են գիշերազգեստով:

Ոստիկանությունը փորձում է կապ գտնել այս սպանությունների միջև:

Հրատարակությունը տեղեկացնում է, որ Գվատեմալայում տարեկան հայտնաբերում են 600 սպանված կին: 2008-ին օրենք է մտցվել ընտանեկան բռնության դեմ, սակայն, ինչպես հավատացնում են ակտիվիստները, քաղաքացիական պատերազմի ժամանակ երկրում իշխում էր անպատժելիության մշակույթը:

Դիտվել է 1249 անգամ:
Print Friendly

Leave a Reply