Բրիտանիայում 300 դպրոց փակվել է առատ ձյան պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 17, 2013 10:48

Մեծ Բրիտանիայում ցուրտ եղանակի  ու առատ ձյան պատճառով երկրում 300 դպրոց փակել են: Ամենաշատը տուժել է երկրի արևելքը: Միայն Նորֆոլք կոմսությունում 260 դպրոց է փակվել, այնտեղ սնդիկի սյունն իջել է մինչև -13 աստիճան Ցելսիուս:

Բրիտանիայի տարածքի մեծ հատվածում ջերմաստիճանը չի բարձրանում 0 աստիճանից, ինչն այս երկրի համար շատ անսովոր է: Ընդհանրապես ձյունը Բրիտանիայի համար բացառիկ երևույթ է: Եղանակային կանխատեսումների համաձայն, նման պայմաններ կպահպանվեն մինչև հունվարի վերջը:

Դիտվել է 1330 անգամ:
Print Friendly

Leave a Reply