Սասուն Միքայելյանը ՀԱԿ-ի քայլը որակում է որպես փախուստ մարտի դաշտից

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 17, 2013 8:52

Նախագահական ընտրություններին չմասնակցելու ՀԱԿ-ի քայլը մեղմ ասած սխալ քաղաքականության հաշվարկի հետեւանք է կամ փախուստ մարտի դաշտից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սասուն ջոկատի» հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Նրա խոսքով, եթե չի ստացվում իրականացնել իշխանափոխություն, կարելի է մնալ նորմալ ընդդիմադիր ուժ ու կայացնել այն, ինչն օգտակար կլիներ մեր պետության ու ժողովրդի համար : Միաժամանակ զգոն կպահեր մեր իշխանություններին` թե արտաքին ճնշումներին դիմագրավելու եւ, թե երկրի ներսում ձեւավորված անբարո բարքերը փոխելու հարցում:

«Փաստորեն այն ինչ հալածանքներով, բանտարկություններով ու բիրտ մեթոդներով վերջին 4 տարիների ընթացքում չկարողացան անել իշխանությունները, ՀԱԿ ղեկավարությունը ընդամենը մեկ տարվա ընթացքում իրականություն դարձրեց»,- ավելացրեց Սասուն Միքայելյանը:

Դիտվել է 1173 անգամ:
Print Friendly

Leave a Reply