Կնոջից պահանջվել է 17 ամիս գլուխկոտրուկի 24,000 մասնիկները իր հյուրասենյակի պատին փակցնելու համար,լուսանկարներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 17, 2013 7:51

Գլուխկոտրուկների սիրահարը 17 ամսվա ընթացքում հավաքել է աշխարհի ամենամեծ գլուխկոտրուկներից մեկը:

50-ամյա Ամանդա Ուարինգտոնը ջանասիրաբար գլուխկոտրուկի 24,000 մասնիկներ է փակցրել իր հյուրասենյակի պատին, քանի որ դա իր տան միակ մեծ տարածքն էր 14 ոտնաչափ երկարություն և 5 ոտնաչափ բարձրություն ունեցող հսկայական գլուխկոտրուկը հավաքելու համար:

Հսկայական գլուխկոտրուկում պատկերված են ծովային կենդանիներ, մոլորակներ և այլն:

Մինչ այս գլուխկոտրուկի հավաքելը կինը ևս 50 ավելի փոքր գլուխկոտրուկներ ունի հավաքած: Կինը գլուխկոտրուկների վրա յուրաքանչյուր օր աշխատում է 30 րոպեից մինչև մեկ ժամ:

Տիկին Ուարինգտոնը միայն ափսոսում է, որ գլուխկոտրուկի մասնիկները սոսինձով այնպես են ամրացված պատին, որ հանարավոր չէ դրանք փոխադրել՝ այլ բնակարան տեղափոխվելու ժամանակ:

Դիտվել է 1941 անգամ:
Print Friendly

Leave a Reply