Զբոսաշրջիկը հարձակման է ենթարկվել ռնգեղջյուրի կողմից, երբ էքսկուրսավարը նրան հորդորել է մոտ կանգնել կենդանուն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 16, 2013 23:50

Սաֆարիի զբոսաշրջիկը լուրջ վնասվածքներ է ստացել ռնգեղջուրի հարձակումից:
24-ամյա Շանտալ Բայերը իր ընկերոջ հետ որպես զբոսաշրջիկ գտնվում էր աֆրիկյան բնության մեջ և որոշել էր լուսանկարվել ռնգեղջուրների հետ: Աֆրիկալեզու Beeld թերթը նշում է, որ նրանց էքսկուրսավարը խնդրել է նրանց մի փոքր մոտ կանգնել կենդանիներին գեղեցիկ լուսանկար ստանալու համար, որից հետո ռնգեղջյուրը հետևից հարվածել է աղջկան:
Լուսանկարում պատկերված ռնգեղջյուրները մինչև երկու տոննա կշիռ ունեն և 1.8 մետր հասակ:
Լուսանկարը նկարելուց անմիջապես հետո կենդանին հարվածել է Բայերի կրծքվանդակային շրջանին և վնասել աղջկա թոքը և կոտրել կողերը:
Ըստ Daily Telegraph-ի աղջիկը ներկայումս գտնվում է Կրյուգեսդորա քաղաքի հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Նրա վիճակը կայուն է:
Հրավային Աֆրիկայի արգելոցը, որտեղ դեպքը տեղի է ունեցել, հրաժարվել է այս կապակցությամբ մեկնաբանություն անել:
Արգելոցի կայքում ռնգեղջյուրները դասված են այն կենդանիների շարքին, որոնց կարելի է մոտենալ:

Դիտվել է 1184 անգամ:
Print Friendly

Leave a Reply