Ռուսական տիեզերական սարքը լուսին կուղևորվի 2015թ-ին. նոր առաքելության շրջանակներում ռոբոտացված զոնդերը վայրէջք կկատարեն լուսնի մակերևույթին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 16, 2013 22:26

2015թ.-ին Ռուսաստանը պատրաստվում է անօդաչու փորձնական սարք ուղարկել լուսին:
Ռուսաստանը իր Luna-Glob կոչվող սարքը կառուցում է հեռավոր Ամուրի մարզում: Այն կազմված է լինելու ուղեծրային մոդուլից և զոնդից, որի միջոցով սարքը վայրէջք կկատարի լուսնի մակերևույթին:
Ռիա Նովոստիի տեղեկացմամբ այն կունենա նաև հատուկ փոշեզգայուն էկրաններ և տիեզերական ճառագայթների էներգիան չափելու համար նախատեսված պլազմա:
1970-ականներից ի վեր սա ռուսական սարքի առաջին ուղևորությունն է դեպի լուսին:
Անցած ամիս Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հաստատել է 2013-2020թթ ընթացքում տիեզերական ուսումնասիրությունների վրա 2.1 տրիլիոն ռուբլի (70 միլիարդ դոլար) ծախսելու մասին նախագիծը, որը ենթադրում է նաև լուսնի և Մարս մոլորակի ուսումնասիրություն:

Դիտվել է 1115 անգամ:
Print Friendly

Leave a Reply