Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհի ավտոպատահարից զոհվել է 44-ամյա տղամարդ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 16, 2013 21:31

Հունվարի 16-ին, ժամը 15.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհի 114-րդ կմ-ում (Արփի գյուղի հատված) տեղի է ունեցել ՃՏՊ. Կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:ՃՏՊ-֊ի հետևանքով ավտոմեքենայի վարորդ` Արթուր Գևորգյանը (ծնվ.1969թ.) Տեղում մահացել է, իսկ ավտոմեքենայի ավագ Հուսիկ Ստեփանյանը (ծնվ. 1962թ.) Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն: Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին:

Դիտվել է 992 անգամ:
Print Friendly

Leave a Reply