Սպասվում է առանց տեղումների եղանակ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 16, 2013 20:57

Հանրապետության տարածքում

Հունվարի 17-19-ին, 20-ի գիշերը և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ի ցերեկը արևմտյան շրջաններում սպասվում է ձյուն: Քամին` հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ, ճանապարհներին` մերկասառույց, առանձին հատվածներում` բուք, առավոտյան ժամերին Արարատյան դաշտում` մառախուղ: Օդի ջերմաստիճանը 18-21-ին կբարձրանա 4-6, արևելյան շրջաններում` 8-10 աստիճանով:

Երևանում`

Հունվարի 17-19-ը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ին սպասվում է ամպամածության ավելացում, տեղումների հավանականությունը փոքր է: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:

Երևանի հունվարի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 14.80C (1963թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան -24.80C (1950թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան -3.80C

Դիտվել է 980 անգամ:
Print Friendly

Leave a Reply