Սիրիական օդանավակայանների գրավումը մեծ վնաս է հասցրել Ասադին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 16, 2013 20:02

Սիրիայի ազատության բանակի հրամանատար, գնդապետ Ռիյադալ Ասադը «Anadolu» գործակալության թղթակցին հայտնել է, որ սիրիական օդանավակայանների վրա հսկողության հաստատումը ռազմավարական քայլ է, որը նպատակ ունի թուլացնելու ռեժիմի ուժերը: Նրա խոսքերով` հեղափոխական ուժերի կողմից օդանավակայանների գրավումը նպաստել է սիրիական քաղաքներում և մյուս բնակավայրերում ռմբակոծումների զգալի կրճատմանը:
Գնդապետը նշել է, որ Սիրիայի ազատության բանակի գլխավոր նպատակը ներկա փուլում կառավարական ուժերին իրենց գլխավոր առավելությունից`օդակայաններից զրկելն է: «Տաֆտանազայի օդանավակայանի, ինչպես նաև մի շարք այլ օդակայանների գրավումը դրական է անդրադարձել մեր մարտիկների վրա»,-նշել է հրամանատարը:
Հայտնի է դարձել, որ գրավված օդանավակայաններում մեծ քանակությամբ զենք ու զինամթերք է հայտնաբերվել:

Դիտվել է 853 անգամ:
Print Friendly

Leave a Reply