Արթուր Աբրահամը պարտվեց Անդրե Դիրելին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 28, 2010 13:08

Արթուր Աբրահամը միջին քաշային կարգի  պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների Showtime Super Six World Boxing Classic մրցաշարի երկրորդ տուրում պարտվեց ամերիկացի Անդրե Դիրելին:

ԱՄՆ-ի Միչիգանի նահանգի Դետրոյթ քաղաքի մարզապալատում կայացած մրցամարտը լի էր դրամատիկ իրադարձություններով: Մարզական իր կենսագրության ընթացքում առաջին անգամ Արթուրը չորրորդ ռաունդում հայտնվեց նոկդաունում: Իսկ տասնմեկերորդում նա որակազրկվեց` սայթաքելուց վայր ընկած մրցակցին հարվածելու համար: Մինչև որակազրկման պահը Դիրելը մրցավարների գրառումներով  առջևում էր 98:91,  97:92, 97:92 հաշիվներով: Հավելենք, որ տասներորդ ռաունդում նա հայտնվել էր նոկդաունում, սակայն ռինգի մրցավարն այն չէր գրանցել: Մրցամարտի ավարտից հետո ամերիկացի բռնցքամարտիկին տեղափոխել են հիվանդանոց` ստուգումների համար:

Դիտվել է 3416 անգամ:
Print Friendly

Leave a Reply