Բրիտանիայում օրինականացվել է սեքս-մարզիչի աշխատանքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 16, 2013 18:41

Բրիտանիայում այն մարդիկ, որոնք սադրիչ կերպով իրենք իրենց անվանում են “սեքս մարզիչներ”, հասել են իրենց աշխատանքի պաշտոնական թույլտվությանը: Սովորական հոգեթերապևտներից և սեքսաբաններից “մարզիչները” տարբերվում են նրանով, որ կարող են պրակտիկայում ցույց տալ այս կամ այն ինտիմ խնդրի լուծումը, հաղորդում է Independent-ը:

Գործող սեքս մարզիչ Սառա Մորիսոնը լրագրողներին ասել է , որ ի տարբերություն հոգեբանների, որոնք մասնագիտացած են նուրբ խնդիրների լուծման մեջ, “սեքս-մարզիչների”  սեանսները կարող են անց կացվել անմիջապես ննջարանում: Մորիսոնն  ասում է, որ այդ տիպի վերաբերմունքի դեպքում հաճախորդին հաջողվում է բարձրացնել ինտիմ կապի ժամանակ հաճույք ստանալու մակարդակը, ինչպես նաև դադարել ամաչելուց սեփական մերկությունից զուգընկերոջ հետ առանձնանալու ժամանակ:

“Որպես օրենք, ամեն ինչ սկսվում է խոսակցություններից, բայց հետո, եթե հաճախորդը ցանկանում է , ես կարող եմ անցնել դերակատարմանը. էրոտիկ մերսմանը, քնքշանքին,շոյելուն և այլ մարմնական ազդեցության մեթոդների”,-ասում է կինը:

Հետաքրքիր է, որ սեքս թրեյնինգի ինդուստրիան  երկրում գոյություն ունի վաղուց, բայց մինչև վերջերս այն միայն գաղտնի վիճակում էր: “Մարզիչները” հպարտությամբ հայտարարեցին, որ իրենց բիզնեսը վերջապես դուրս է եկել ընդհատակից:
Ավելին, բրիտանական հրահանգիչ Մայք Լոուսադը նույնիսկ պատրաստվում է ստեղծել աշխարհում առաջին սեքս -մարզիչների արհմիություն, որի մեջ կմտնեն Եվրոպայի բոլոր սեքս ուսուցիչները:
Մի ժամանակ Լոուսադը նույնպես օգտվել է սեքս -մարզիչների ծառայություններից` փորձելով պայքարել սեփական բարդույթների դեմ: Արդյունքն  այնքան ցնցող էր, որ տղամարդը ինքն  որոշեց օգնել նման դժվարություններ ունեցող հիվանդներին:

Որքան արժեն նմանատիպ ծառայությունները… Հաճախորդների հետ զրուցելուց հետո  նա յուրաքանչյուրից վերցնում է 80 ֆունտ մեկ ժամի համար, իսկ նրանց հետ պրակտիկ դասընթացի պարագայում` 120 ֆունտ ժամում: Մարզիչն  ասում է, որ հիվանդների հետ նա ինտիմ հարաբերությունների մեջ է մտնում ոչ թե նրանց հաճույք պատճառելու համար, այլ լուծելու այս կամ այլ հոգեբանական խնդիրը: Հաճախ բրիտանացու ծառայություններին են դիմում 50-ամյա կանայք, որոնք նախկինում բռնության են ենթարկվել, որից հետո դադարել են սեքսով զբաղվել: Բրիտանացին ասում է, որ այդպիսի հիվանդները զրույցից և մերսումից  հետո իրենք իրենց զգում են հմայիչ և դադարում են վախենալ հակառակ սեռի ներկայացուցիչներից:

Դիտվել է 2615 անգամ:
Print Friendly

Leave a Reply