Ռուս ամուսնական զույգը մեղադրվում է լրտեսության մեջ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | հունվարի 16, 2013 18:34
Գերմանիայում ամուսնական զույգը մեղադրվում է Ռուսաստանի համար գաղտնի լրտեսներ աշխատելու մեջ: Նրանց առաջադրվել են Ռուսաստանին ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի գաղտնի փաստաթղթեր տրամադրելու մեղադրանքներ: Կասկածներ կան, որ Անդրեաս Անշլագը և իր կինը՝ Հայդրունը, Ռուսաստանի քաղաքացիներ են, երկրում գործում են այլ անվամբ և Արևմտյան Գերմանիա են ներթափանցել 1988թ. ավստրիական կեղծ անձնագրերով:
Համաձայն գերմանական մամուլի՝ նույնիսկ զույգի դուստրը տեղյակ չէր ծնողների իրական գործունեության մասին:
Զույգերը երեքշաբթի տեղի ունեցած դատական լսումների ժամանակ ոչինչ չեն ասել: Գերմանիայում մեղադրյալները պարտավոր չեն հայցվորի հայտարարությանը արդարացման պատասխան տալ:
Գերմանիայում լրտեսությունը դատապարտվում է 10 տարի ազատազրկմամբ:
Դիտվել է 1190 անգամ:





Facebook
Tweet This