Թուրք պատգամավոր. “Փարիզում տեղի ունեցած սպանությունը հնարավոր է Իրանն է իրականացրել”

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 16, 2013 18:35

Թուրքիայի Դեմոկրատական հասարակության կուսակցության համանախագահ, Մարդինից անկախ պատգամավոր Ահմեդ Թյուրք Փարիզում տեղի ունեցած սպանության վերաբերյալ ասել է. “Թուրքիայում գոյություն ուեցող քրդական հարցի լուծումը կնպաստի տարածաշրջանում Թուրքիայի հզորացմանը: Այդ իսկ պատճառով հնարավոր է, որ Իրանն է իրականացրել այդ սպանությունը”: Այս մասին Ա. Թյուրքը նշել է Իմրալի կղզում ցմահ բանտարկված PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) առաջնորդ Աբդուլահ Օջալանի հետ հանդիպման ժամանակ:

Համաձայն “Հաբերթուրք” թերթի աշխատակից Սալիհա Չոլաքի` Թուրքիայի ազգային մեծ ժողովի կուլիսներում լրագրողների հետ տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ Թյուրքը ասել է. “Չեմ կարծում`այս անգամ թուրքական պետությունն է արել: Հրանավոր է` դա արել են միջազգային այն ուժերը, ովքեր չեն ցանկանում, որ Թուրքիան տարածաշրջանում միջազգային ուժ ձեռք բերի: Այդ պատճառով հնարավոր է`Իրանը արած լինի”:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում զինված հարձակման արդյունքում սպանվել են քուրդ քաղաքական ակտիվիստներ Սաքինե Ջանսըզը, Ֆիդան Դողանը և Լեյլա Սոյլեմեզը: Սաքինե Ջանսըզը Քրդական աշխատավորական կուսակցության հիմնադիրներից էր:

Դիտվել է 789 անգամ:
Print Friendly

Leave a Reply