25-ամյա Լուսինեն հիվանդասենյակից գողություն է կատարել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 16, 2013 18:16

Հունվարի 15-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել մի կին և հայտնել, որ նույն օրը, ժամը 10.00-ից 10.30-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող «Ավստրիական» մանկական հիվանդանոցի հիվանդասենյակներից մեկում, որտեղ ինքը խնամում է իր անչափահաս երեխային, իր պայուսակից գողացել են 25.000 դրամ և 3 գ կշռով ոսկյա շղթա` պատճառելով 65.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1988 Լուսինե Հ.-ն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 822 անգամ:
Print Friendly

Leave a Reply