Ավստրալացի գիտնականը հայտնաբերել է ՄԻԱՎ վիրուսի զարգացումը կանխելու նոր մեթոդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 16, 2013 18:30

Ավստրալացի մի գիտնական պնդում է, որ հայտնաբերել է ՄԻԱՎ-ը ՁԻԱՀ-ի վերածվելու դեմ պայքարի նոր միջոց:

Բժշկական հետազոտությունների Քուինզլենդի համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Հարիչը ասել է, որ վիրուսի բազմացմանը նպաստող և նրանում առկա սպիտակուցների վերափոխման միջոցով հնարավոր է կասեցնել վիրուսի աճը:
«Ես երբեք չեմ տեսել նման բան: Ամեն անգամ ձևափոխված սպիտակուցը իր դրական արդյունքն է ցույց տալիս», – ասել է Հարիչը:
Գիտնականի հայտնագործությունը կատարվել է լաբորատոր պայմաններում: Նրա խոսքերով՝ այն կարող է օգնել նաև վիրուսակիր մարդկանց:
Հարիչը նկարագրել է բացահայտումը որպես «կրակի դեմ կրակի միջոցով պայքար»:
«Վիրուսը կարող է ախտահարել մեկ բջջի, սակայն այն չի տարածվի»,-ասել է Հարիչը:
«Սա վերջնական բուժում չէ: Դու կարող է վարակակիր լինես, սակայն դա կմնա վիրուսի լատենտային փուլը և չի վերածվի ՁԻԱՀ-ի»,-հավելել է նա:
Դիտվել է 1257 անգամ:
Print Friendly

Leave a Reply