Բժիշկները լուսանկարել են երեխայի ժպիտը մոր արգանդում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 16, 2013 16:34

Մայրը հրաժարվեց  աբորտից, երբ տեսավ  իր դեռևս չծնված որդու 3d- պատկերը :

Երբ դեռևս հղիության 5-րդ ամիսն էր  լրացել,  մասնագետները նրան ասացին, որ երեխայի ուղեղը սխալ է զարգանում,  ու նա երբեք չի կարողանա քայլել ու խոսել: Բժիշկները մորը փորձում էին համոզել հրաժարվել երեխայից, քանի որ նրան հարկավոր կլիներ խնամել 24 ժամ անընդմեջ:  26-ամյա Կատյա Ռոուին, սակայն,    հրաժարվեց աբորտից:

“Բոլորն ինձ համոզում էին հրաժարվել երեխայից”: Սակայն, երբ կինը  տեսավ դեռևս չծնված երեխայի` ապագա մորը ժպտացող լուսանկարը, նա հաստատ վճռեց` ծննդաբերելու է: “Ես հասկացա, որ փոքրիկն անկեղծ զգացումներ ունի ու  նա ապրելու իրավունք ունի”:

Ամուսինը պատմել է, որ այդ լուրով հանդերձ, ընտանիքը նախապատրաստվում էր երեխայի ծնունդին, սակայն նրանց վիճակված էր ծնող լինելու բերկրանքը վայելել  երեխայի ծնունդից հետո ընդամենը 9 ժամ. մանկիկը ծնվելուց հետո ժամեր անց մահացավ:

“Ես ժպտացող որդուս լուսանկարը դրել եմ շրջանակի մեջ, որ պահպանեմ նրա մասին հիշողությունը”,- ասում է կինը:

Հիմա ամուսինները շարունակում են երազել մեծ ընտանիքի մասին :

Դիտվել է 1205 անգամ:
Print Friendly

Leave a Reply