Մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մրցաշարի վիճակահանությունը՝ հունվարի 31-ին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 16, 2013 15:55

Հունվարի 31-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, տեղի կունենա մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2013-2015 թթ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը, որը կսկսվի Երևանի ժամանակով 12:00-ին: Վիճակահանության արդյունքում ՈւԵՖԱ-ի անդամ 52 երկրների հավաքականները կբաժանվեն 10 խմբերի: Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն ընդգրկված է երրորդ զամբյուղում: Ընտրական փուլի խմբային մրցաշարի հանդիպումների ժամկետները կհաստատվեն մինչև փետրվարի 7-ը: Ավելացնենք, որ եզրափակիչ մրցաշարը տեղի կունենա Չեխիայում, իսկ մրցաշարն ընդունելու թեկնածու-քաղաքներն են Պրահան, Օլոմոուցը և Ուհերսկե Հրադիցեն:

Դիտվել է 772 անգամ:
Print Friendly

Leave a Reply