Թուրքիայում կանխվել է բողոքական հոգևորականի սպանությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 16, 2013 15:50

Քոջաելիում ձերբակալվել են Իզմիթի բողոքական եկեղեցու հոգևորականի վերաբերյալ տեղեկություն հայթայթած 13 մարդ: Կասկածյալները, տեղեկություն հավաքելով հոգևորականի վերաբերյալ, պատրաստվել են սպանել նրան, հաղորդում է հայկական “Ակոս” թերթը:

Ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են գրառումներ, ուր նշված են, թե  բողոքական սպասավորը  որ ժամին է գնում եկեղեցի, երբ է դուրս գալիս և նման այլ տեղեկություններ: Բացի այդ,  խմբի անդամներից մեկը, քրիոտոնյա ձևանալով, մուտք է գործել  եկեղեցի և ներկա գտնվել պատարագին:

Անվտանգության ծառայությունը Քոջաելիում և 3 այլ քաղաքներում ձերբակալել է 13 կասկածյալի:

Դիտվել է 699 անգամ:
Print Friendly

Leave a Reply