Անգլիան ձգում է Մոուրինյոյին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 16, 2013 15:39

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժվարին դրությունում է: Նրա գլխավորած արքայական ակումբը չի արդարացնում սպասելիքները և Իսպանիայի առաջնությունում զգալիորեն զիջում է հիմնական մրցակցին`«Բարսելոնային»: Թերևս, այդ է պատճառը, Մոուրինյոն ցանկանում է կրկին աշխատել Անգլիայում:  Ահա, թե ինչ է ասել նա այդ մասին.«Ավելի լավ աշխատելու վայր, քան Անգլիան է, չկա: Այնտեղ իրական կիրք է դրսևորվում խաղի նկատմամբ: Անգլիայում կատարած իմ աշխատանքից հիանալի հիշողություններ են մնացել` առաջինից մինչև վերջին օրն ինձ դուր է եկել: Հավանական է, մի հրաշալի օր կրկին վերադառնամ Անգլիա»:

Դիտվել է 761 անգամ:
Print Friendly

Leave a Reply