Նոր փոփոխություններ Ադրբեջանի նախագահական աշխատակազմում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 16, 2013 15:46

Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի կառուցվածքում փոփոխություններ է տեղի ուեցալ, հաղորդում է “Haqqin” թերթը:

Փոփոխությունների համաձայն`նախագահի գործերի կառավարչության ենթակայության տակ ստեղծվել են “Գաբալա” նստավայրը, “Մարխալ” բժշկական-վերականգնողական համալիրը: “Երջանկության պալատը” վերանվանվել է “Պաշտոնական ընդունելությունների պալատ”: “Գաբալա”-ին և “Պաշտոնական ընդունելությունների պալատ”-ին տրվել է Կառավարչության կազմակերպությունների բաժնի կարգավիճակ: Իսկ “Մարխալ” բժշկական-վերականգնողական համալիրին և “Ազերսուվենիր” ՍՊԸ-ին տրվել է Կառավարչության աղյուսակային տնտեսահաշվարկային կազմակերպությունների կարգավիճակ:

Ստեղծվել են Աղյուսակային տնտեսահաշվարկային կազմակերպությունների աշխատանքներով զբաղվող բաժին, Նախագահի պալատի ապահովության բաժին և Նյութական ապահովվածության սեկտոր:

Դիտվել է 848 անգամ:
Print Friendly

Leave a Reply