Տղամարդիկ պահանջում են արգելել մինին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 16, 2013 14:45

Ուժեղ սեռի ներկայացուցիչները ստիպված են խոստովանել, որ սեքսուալ հագուստը` ներառյալ մինի կիսաշրջազգեստը, կիպ գրկող կիսաանդրավարտիքները, կրծքամասի խորը բացվածքով  բլուզներն իրենց թուլությունն են ու պետք է  խստորեն արգելվեն, քանի որ խանգարում են աշխատանքի վրա կենտրոնանալուն:

Եվրոպայի գրասենյակների աշխատակիցների շրջանում անցկացված սոցհարցման արդյունքերը ցույց տվեցին, որ արգելքի պահանջ է  ներկայացրել հարցվածներից  յուրաքանչյուր 3-րդը:

Պարզվում է`  տղամարդիկ ամենաշատն  ատում են կիսաանդրավարտիքները, դրանից հետո թափանցիկ բլուզներն են, մինի կիսաշրջազգեստը, խորը բացվածքով հագուստը, ընձառյուծ կամ այլ կենդանի հիշեցնող նախշը,  ուգիները և այլն: Այս բոլոր հագուկապի պարագաները խանգարում են տղամարդկանց կենտրոնանալ աշխատանքի վրա կամ էլ , պարզապես, նյարդայնացնում են նրանց:

Դիտվել է 2007 անգամ:
Print Friendly

Leave a Reply