Մոսկվայում մահափորձից վախճանվել է քրեական հեղինակություն Ուսոյանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 16, 2013 16:33

Մոսկվայի կենտրոնում գտնվող “Կարետնի դվոր” ռեստորանից դուրս գալու պահին սպանվել է հանցագործ աշխարի հեղինակություն Ասլան Ուսոյանը, որը հայտնի է որպես օրենքով գող Դեդ Հասան: Հեղինակության դեմ մահափորձը տեղի է ունեցել 2013թ. հունվարի 16-ին, ժամը 14.30-ին, Պովարյան փողոցում:

Ռուսաստանի ՆԳՆ տեղեկություն ունի, որ Ասլան Ուսոյանը վիրավորվել է փոխհրաձգության հետևանքով  և տեղափոխվել հիվանդանոց, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:  Դիմացի կտուրից դիպուկահարը կրակել է Ուսոյանի գլխին, երբ վերջինս դուրս է եկել ռեստորանից: Բուժհաստատությունում  տուժածը վախճանվել է: 

Սա երկրորդ մահափորձն է Ուսոյանի նկատմամբ վերջին տարիների ընթացքում: 2010թ սեպտեմբերի 16-ին անհայտ մի մարդ  Տվերսկոյ 12/7 մուտքում  կրակել էր նրա վրա:

Վրաստանում ծնված 73-ամյա  Ուսոյանը համարվում է Ռուսաստանի ամենահեղինակավոր օրենքով գողերից մեկը: Դեդ Հասանը մեկ այլ հեղինակության` Վյաչեսլավ Իվանկովի (Յապոնչիկի) համախոհն է: Յապոնչիկին Մոսկվայում սպանեցին 2009թ.

2010թ. ապրիլին Դեդ Հասանին Ուկրաինայում  ձերբակալել էին կեղծ փաստաթղթերով և արտաքսել Ռուսաստան:

Փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է պատահական անցորդ մի կին , այդ մասին հաղորդում են իրավապահ աղբյուրները:

Դիտվել է 1419 անգամ:
Print Friendly

Leave a Reply