«Վանաձոր» և «Սևան» ՔԿՀ-ների կալանավորները հացադուլ են հայտարարել և կարել բերանները

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 16, 2013 14:36

«Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավոր Շալիկո Մանուչարյանը հունվարի 14-ից հացադուլ է հայտարարել և կարել բերանը: «Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում լուրը հաստատեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղլեչյանը` հավելելով, որ կալանավորը այդ կերպ բողոքում է հարուցված քրեական գործով նախաքննություն իրականացնող մարմնից:

Շալիկո Մանուչարյանը կալանավորվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ մասին 2-րդ մասի 9-րդ կետով, և 235-րդ հոդվածի 1 մասով:

«Սևան» ՔԿՀ-ի կալանավոր Կամո Պապյանի հացադուլ հայտարարելու և բերանը կարելու պատճառն էլ այն է, որ պահանջում է հանդիպել ՀՀ Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին:

Գոռ Ղլեչյանի խոսքով՝ կալանավոր Կամո Պապյանը ունի հոգեկան խնդիրներ:

Դիտվել է 909 անգամ:
Print Friendly

Leave a Reply