Էլթոն Ջոնն, այնուամենայնիվ, երկրորդ անգամ հայրացավ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 16, 2013 14:37

Լուրերը, որ Էլթոն Ջոնն ու նրա սիրելի Դեյվիդ Ֆերնիշը հայրացել են, այնուամենայնիվ ճիշտ են: Նրանց երկու տարեկան տղան`Զաքարիան,  արդեն եղբայր ունի, որին որդեգրած երջանիկ ծնողները անվանել են Էլկայջա Ջոզեֆ Դենիել Ֆերնիշ-Ջոն, հաղորդում է San Francisco Gate-ը:
Ամենայն հավանականությամբ, Էլթոն Ջոնը որոշել էր հերքել վերջերս ԶԼՄ-ների տարածած հաղորդագրությունները, որոնցում ասվում էր նրա նորից հայր դառնալու մասին, քանի որ դրանք տարածվել էին ժամանակից շատ շուտ: Էլկայջա Ջոզեֆը ծնվել է 2013թ. հունվարի 11-ին, նույն փոխնակ  մորից, որը կյանք է պարգևել Ջոնի և Ֆերնեշի առաջին երեխային 2010 թվին:

Երջանիկ զույգը հաղորդում է, որ նորածնի քաշը  3,7 կգ է,  նա լույս աշխարհ է եկել Կալիֆոռնիայի հիվանդանոցներից մեկում: Սիրահարները մամուլին հայտնել են, որ վաղուց էին երազում երեխաներ ունենալ, բայց երկար ժամանակ չէին կարծում, որ կարող են որդեգրել երեխա, այն էլ երկու:  “Մենք չենք հավատում մեր երջանկությանը, երկրորդ տղայի ծնվելը մեր ընտանիքը լրացրեց լավագույն ձևով: Դեռ մեզ համար դժվար է արտահայտել մեր զգացմունքները խոսքերով, մենք երջանիկ ենք”,-հայտնել են Էլթոն Ջոնը և Դեվիդ Ֆերնիշը:
Աստղային զույգի առաջին երեխան`Զաքարիա Ջեկսոն Լևոն Ֆերնեշ- Ջոն,  լույս աշխարհ է եկել 2010թ. դեկտեմբերի 25-ին:

Դիտվել է 1234 անգամ:
Print Friendly

Leave a Reply