Իրանի նախագահական ընտրություններում կմրցեն չորս թեկնածուներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 20, 2009 17:32

21Իրանի նախագահական աթոռի համար կպայքարեն չորս թեկնածուներ: Հունիսի 12-ին կայանալիք ընտրություններին կմասնակցեն գործող նախագահ Մահմուդ Ահմեդինեժադը, բարենորոգչական Ազգային վստահություն կուսակցության ղեկավար Մեհդի Քյարուբին, 1981-1989 թթ վարչապետ, կենտրոնամետ Միրհոսեյն Մուսավին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին ղեկավար Մոհսեն Ռեզային: Նշյալների թեկնածությունն այսօր հաստատել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների խորհուրդը:

«Իռնա» գործակալություն

Դիտվել է 1259 անգամ:
Print Friendly

Leave a Reply