ԱՄՆ-ի դիվանագետները Սիրիային մեղադրում են քիմիական զենք կիրառելու մեջ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | հունվարի 16, 2013 14:12
Ամերիկյան դիվանագետները ԱՄՆ Պետդեպարտամենտ տեղեկություն են փոխանցել, որ սիրիական իշխանությունները Հոմս քաղաքում քիմիական զենք են կիրառել:
Հասարակական գործիչների, բժիշկների ու փախստականների հետ զրուցած դիվանագետների տվյալներով, Սիրիայի կառավարական զորքերը 2012-ի դեկտեմբերի 23-ին թունավոր գազ են կիրառել:
Ավելի վաղ Վաշինգտոնը հայտարարել էր, որ Դամասկոսի կողմից քիմիական զենքի կիրաումը ԱՄՆ-ը կգնահատի որպես “կարմիր գծի” հատում, ինչ նշանակում է, որ դրանից հետո Ամերիկայի կողմից վճռական միջոցներ կձեռնարկվեն:
Դիտվել է 1405 անգամ:





Facebook
Tweet This