Հնդկաստանի բնակչուհին 46 տարում շուրջ 400 հազար ծառ է տնկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 16, 2013 14:08

Հնդկաստանի 60-ամյա բնակչուհի Ռաջ Շարման   կյանքի 46 տարին նվիրել է իր հարազատ Գազիաբադ քաղաքում իրականացվող   էկոլոգիական տարբեր ծրագրերին մասնակցելով: Նա իր ներդրումն ունի  40 այգիների կանաչապատման գործում, տնկել է  շուրջ 400 հազար ծառ: Ծառերի մի մասն էլ իր տան մոտ է տնկել:

”Այս ծառերն իմ երեխաներն են: Ես դրանք աճեցրել եմ իմ երեխաների պես”,-ասում է կինը: Ամեն օր նա մոտ 20 ռուփի է մի կողմ դնում (մոտ 50 ցենտ), որոնք անհրաժեշտ են նրա էկոլոգիական “նախաձեռնությունը” ֆինանսավորելու  համար:

Նա ձեռքբերածով չի բավարարվում, պլանավորում է  իր երեխաների հետ մինչև 1 մլն ծառ տնկել:

“Ես իմ կտակում գրել եմ, որ երեխաներս կարող են ժառանգություն ստանալ միայն այն ժամանակ, երբ կատարեն  երազանքս, որը վաղուց իմ սրտում է ապրում. տնկել 1 մլն ծառ”,-ասում է կինը:

Դիտվել է 1276 անգամ:
Print Friendly

Leave a Reply