“Համակարգիչների նկատմամբ եղեք աչալուրջ”

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 16, 2013 14:46

“Համակարգչային  դարն այսօր  ապահովագրված  չէ հաքերային  հարձակումներից, մեր առջև առկա են այնպիսի   մարտահրավերներ, որոնք մինչ այս   գոյություն  չունեին,  ուստի անհրաժեշտ է լինել աչալուրջ և ծրագրային  ապահովությանը    վերաբերվել մեծ  պատասխանատվությամբ”, -այսօր  “Արմատ” ակումբում  լրագրողների  հետ  հանդիպման  ժամանակ ասաց ABC դոմեյն  կազմակերպության համակարգչային  ադմինիստրատոր Արման Խաչատրյանը:

Կասպերսու լաբորատորիայի զեկույցի համաձայն`  ինտերնետային խոցելիության առումով  Հայաստանն աշխարհում զբաղեցնում է  3-րդ տեղը: Սակայն Հայաստանի  ինտերնետ ասոցիացիայի փոխնախագահ Գրիգորի Սաղյանի համոզմամբ իրավիճակն ավելի վատ է.  2012 թվականի  հոկտեմբերին ՀՀ  կառավարության և ԱԳ նախարարության համակարգիչներում  հայտնաբերված  վիրուսը ներաթափանցել է  դեռ 2007 թվականից:

“Առայսօր  Հայաստանում հայտնի է կառավարական  և դիվանագիտական թվով 12 տեղեկատվության  հափշտակման  դեպք, իսկ  ընդհանուր առմամբ 2007 թվ.–ին տեղադրված ծրագրով տարբեր  ընկերություններից բազմաթիվ  նամակներում են հափշտակվել”,- ասում է պարոն Սաղյանը:

Համակարգչային  վիրուսներից  պաշտպանվելու  համար Համակարգչային միջադեպերի անվտանգության և արձագանքման  թիմի մասնագետ Կարեն  Գասպարյանը  անհրաժեշտ է  համարում ուշադրություն  դարձնել հակավիրուսային  ծրագրային  ապահովմանը, “հարկավոր է  շաբաթը  մեկ անգամ պարբերաբար  վերանայել ու թարմացնել  ծրագրերը, շատ  կարևոր է, որ նրանք  ովքեր  նամակ  են  ուղարկում, օգտագործեն  էլեկտրոնային  ստորագրություն, քանի որ  այսօր  կիրառվում են մեծ քանակությամբ անվճար փաթեթներ, որոնք  թույլ են  տալիս  անվճար  տեղադրել Ձեր  ինքնությունն արտահայտող էլեկտրոնային  փոստ: Վիրուսները  գտնվում են  հատկապես գովազդային  հայտարարություն պարունակող,   տառասխալներով  գրված նամակներում: Խորհուրդ ենք  տալիս չբացել անծանոթ  նամակները”,-ասաց Կարեն Գասպարյանը:

Դիտվել է 845 անգամ:
Print Friendly

Leave a Reply