Արագ սնունդը կարող է քաղցկեղ առաջացնել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 16, 2013 13:52

Թուրքիայում Դինջլե համալսարանի հիվանդանոցի պրոֆեսոր Ալի Քափլանը նշել է, որ արագ սննդի կետերից օգտվողների, շատ աղ օգտագործողների և խորովածի սիրահարների մոտ քաղցկեղի առաջացման հավանականությունը ավելի մեծ է: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ քաղցկեղով հիվանդների տարիքը բավականին իջել է, ինչպես նաև ավելացել է թոքի և կրծքի քաղցկեղով տառապողների թիվը:
Ինչպես գրում է թուրքական «Haberler»-ը`բժիշկ Քափլանը խորհուրդ է տվել ինչքան հնարավոր է ուշ երեխաներին թույլ տալ արագ սնունդ կիրառել: «Յուղոտ կերակուրը ճարպակալման պատճառ է դառնում և դա շատ հաճախ քաղցկեղի առաջացման համար ճանապարհ է բացում: Եթե խոսենք տոկոսների մասին, ապա պետք է արձանագրել, որ քաղծկեղով հիվանդների 15 տոկոսը դարձել է ճարպակալման և ֆիզիկական ակտիվության բացակայության զոհը: Սրանից հետևում է, որ քաղցկեղն ու ճարպակալումը իրար հետ սերտ կապ ունեն»,-նշել է բժիշկը:

Դիտվել է 746 անգամ:
Print Friendly

Leave a Reply