Թուրք տղամարդը ձերբակալվել է` իր կնոջը և 3 երեխաներին սպանելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 16, 2013 13:56

Թուրքիայի Իզմիթ քաղաքի շրջանային անվտանգության ղեկավարության ներկայացուցիչները սկսել էին ուսումնասիրություն իրականացնել Քոջաթեփե թաղամասի 25-ամյա բնակիչ Այսել Գ.-ի շնչահեղձ լինելու, 6 տարեկան Գյոքդենիզի, 5 տարեկան Գյորքեմ Գ.-ի դանակով սպանվելու և դեռևս անհայտ պատճառներով 1 ամսական Այսիմայի սպանության գործով:

Կատարված հետաքննության շրջանակներում սպանվածների հայր և ամուսին Ռամազան Գ.-ն, ով հիմնական կասկածյալն էր և ում մասին մոտ 1 շաբաթ ոչ մի տեղեկություն չկար, ձերբակալվել է: Վերջինս խոստովանել է իր մեղքը, հաղորդում է “T24” թերթը:

Պարզվել է, որ 15 հազար լիրա պարտք ունեցող հուսահատ հայրը խեղդել է կնոջը և երեխաներից մեկին, իսկ մյուս երկուսին դանակահարել է քնած ժամանակ, ապա անհետացել քաղաքից: Սպանվածների դիակների հայտնաբերումից մեկ օր առաջ նա տուն  է եկել և, երկրորդ անգամ տեսնելով իր իսկ ձեռքով սպանված հարազատների մամինները, որոշել է ինքնասպան լինել: Ռամազանը մկնդեղ է խմել, սակայն չնայած մեռնելու ցանկությանը, նա միայն ուշագնաց է եղել:

Ռամազան Գենիշին հայտնաբերել են տան մոտակայքում մեքենայի մեջ քնած: Ոստիկանական բաժանմունքում խոստովանություն անելիս նա ժամանակ առ ժամանակ նյարդային ցնցումների մեջ է հայտնվել: Նրա պատմածներից ապշել են նույնիսկ նմանատիպ դեպքերի մշտական ականատես ոստիկանները:

Դիտվել է 720 անգամ:
Print Friendly

Leave a Reply