Պակիստանի կառավարությունը հեռանում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 16, 2013 13:48

Պակիստանի սահմանադրական դատարանը որոշում է կայացրել երկրի վարչապետ Ռաջի Պերվեզա Աշրաֆայի և նրա շրջապատից 16 մարդու, ինչպես նաև մի շարք նախարարների ձերբակալման մասին: Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը`վարչապետը արդեն ճաղերի հետևում է գտնվում:
Աշրաֆային կասկածում են կաշառակերության մեջ, ինչպես նաև ջրամատակարարման և էլեկտրոապահովման նախարարի հետ իրենց օգտին կառավարական մոբիլային գեներատորների շահագործման հետ կապված մութ գործերում: Նախկին վարչապետի գործի լսումները սկսվելու են այսօր:
Մինչ այդ Իսլամաբաում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել: Ոստիկանությունը ընդդիմացել է կրոնական գործիչ Թահիր ուլ Կադրիի գլխավորությամբ բողոքի քայլերթին, որոնք կառավարությունից պահանջում են փոփոխություններ ընտրահամակարգում, իշխանության փոփոխություն և երկրում տիրող կաշառակերության և ֆեոդալական համակարգի վերացում:
Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ հրաժարական էր տվել նաև նախորդ վարչապետ Յուսուֆ Ռիզա Գիլանին:

Դիտվել է 752 անգամ:
Print Friendly

Leave a Reply