Դավիթ Նալբանդյան կխաղա բրազիլական կորտերում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | հունվարի 16, 2013 13:54
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը կխաղա փետրվարի 11-17-ը Սան Պաուլուում կայանալիք Բրազիլիայի բաց առաջնությունում: Դա կլինի 2013-ի պրոֆեսիսնալ թենիսիստների ընկերակցության հովանու ներքո անցկացվող առաջին վարկանիշային մրցածարտ, որում հանդես կգա Նալբանդյանը: Նրա մրցակիցները կլինեն Նիկոլաս Ալմարոն (Իսպանիա), Թոմաշ Բելլուչին (Բրազիլիա), Խուան Մոնական (Արգենտինա), ճանաչված այլ խաղացողներ: Հավանական է, որ մրցաշարում ուժերը չափի նաև աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը (Իսպանիա):
Դիտվել է 767 անգամ:





Facebook
Tweet This