Հայաստանի հավաքականը կմրցի Լլուքսեմբուրգի ընտրանու հետ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | January 16, 2013 13:43
Փետրվարի 5-ին Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում կմրցի Լյուքսեմբուրգի հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա Ֆրանսիայի Վալանս քաղաքի «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում: Սա կլինի այս տարվա առաջին փորձամրցումը Հայաստանի հավաքականի համար, որը շարունակում է իր նախապատրաստությունը Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Չեխիայի հավաքականի հետ մարտի 26-ին կայանալիք հանդիպմանը: Ավելացնենք, որ նախատեսվում է ևս մեկ ընկերական հանդիպում: Բանակցությունները հնարավոր մրցակիցների հետ դեռ շարունակվում են:






Facebook
Tweet This
Email This Post
