Աուդիտորների և հաշվապահների որակավորման քննություններն այսուհետ կանցկացվեն համակարգիչներով

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | January 16, 2013 13:44

Այսօր տեղի ունեցած Գործադիրի նիստում ՀՀ կառավարությունն իր երկու որոշմամբ անհրաժեշտ պայմաններ է սահմանել, որպեսզի աուդիտորների և հաշվապահների որակավորման քննություններն անցկացվեն համակարգիչներով և միջազգային ընդունված փորձին համապատասխան։

Աուդիտորների որակավորման քննությունների առաջին` թեստային փուլը համակարգչի օգնությամբ անցկացնելը հնարավորություն կտա ամեն մի դիմորդի համար ձևավորել առանձին հարցաթերթիկ, ինչն էականորեն կարագացնի գնահատման գործընթացը։

Հաշվապահների քննությունը նույնպես կկազմակերպվի ավելի հաճախակի և որակով, ինչի շնորհիվ կբարձրանա այդ աշխատանքի արդյունավետությունը։ Սա կառավարության որդեգրած բարեփոխման քաղաքականության իրականացման հերթական քայլն է։

Դիտվել է 709 անգամ:
Print Friendly

Leave a Reply