Երևանի քաղաքապետարանին 200 մլն դրամ է հատկացվել Նորաշեն թաղամասը գազաֆիկացնելու համար

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | January 16, 2013 13:39

Կառավարության որոշմամբ Երևանի Աջափնյակի վարչական շրջանի «Նորաշեն» թաղամասի 29 բարձրահարկ բազմաբնակարան բնակելի շենքերի գազիֆիկացմանն աջակցելու նպատակով Երևանի քաղաքապետարանին տրամադրելու համար ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը հատկացվել է 200 մլն դրամ։

Եվս 100 մլն դրամ հատկացնում է Երևանի քաղաքապետարանը, շուրջ մեկ մլրդ դրամ` Հայռուսգազարդը։ Գազիֆիկացումից կօգտվի շուրջ 12 հազար բնակիչ։ Այս ծրագրի ավարտից հետո մայրաքաղաքում այլևս չի մնա ոչ մի չգազիֆիկացված թաղամաս։

Դիտվել է 800 անգամ:
Print Friendly

Leave a Reply