Մոտ 500 մլն դրամ` զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման համար

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | January 16, 2013 13:36

Այսօր տեղի ունեցած նիստում Կառավարության որոշմամբ  498 մլն դրամ է հատկացվել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ԿԱ ոստիկանության և ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման նպատակով։

Կառավարության ղեկավարը նշել է, որ այս որոշումներն ընդունվում են ՀՀ նախագահի հանձնարարությամբ։ Այդ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ անհրաժեշտ էր համարվել, որ պետության ուշադրության կենտրոնում գտնվեն նաև զինծառայողների սոցիալական պայմանները։

«Ստանալով ՀՀ նախագահի հանձնարարականը` մենք ըստ էության անում ենք բնակարանային ապահովության խնդրի լուծման առաջին քայլը», – շեշտել է Տիգրան Սարգսյանը։

Դիտվել է 690 անգամ:
Print Friendly

Leave a Reply